Panorama.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը նախագահելու համար առաջադրված թեկնածու Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե  ինչպես է վերաբերում դատապարտյալներին ներում շնորհելու ինստիտուտին։
Մասնավորապես՝ ցմահ դատապարտյալներից մեկին` Մհեր Ենոքյանին հնարավոր ներում շնորհելուն։

Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այսօր մենք ունենք 91 ցմահ դատապարտյալ։ Որոշ դատապարտյալների գործերը միանշանակ վերանայելու կարիք կա, մասնավորապես՝ «Դրոյի» գործով Արմենակ Մնջոյանի, որ վերջերս մահացավ բանտում, և նույն գործով ցմահ դատապարտված Արսեն Արծրունու: Նրանք դատապարտվել են բանակում կատարած հանցագործությունների համար: Ես հիմնավորապես զբաղվել և շարունակելու եմ զբաղվել բանակում ցմահ դատապարտվածների գործով և պնդում եմ՝ այդ տղաների գործը պետք է վերանայվի, որովհետև եթե սպան փորձել է անարգել զինվորին, ինչի արդյունքում սպանություն է եղել, և այդ զինվորը 20 տարի և ավելի նստած է, արդյոք այդ գործերը չպե՞տք է վերանայվեն»։

Ինչ վերաբերում է ներման ինստիտուտին, Զոհրաբյանն ասաց. «Քանիցս այս ամբիոնից խոսել ենք այդ խայտառակ հանձնաժողովի մասին, որն աշխատում է գիր-ղուշով, գալոչկայով են որոշում կայացնում և դատապարտյալների չտեսնելով` սովորաբար դիմումները մերժում են` խուսափելով բեռ վերցնել իրենց ուսերին: Մհեր Ենոքյանի գործին մանրամասն ծանոթ եմ,  դետալային ծանոթ եմ, բայց չեմ հրապարակի իմ անձնական մոտեցումը, քանի որ գործը մտել է գաղտնի քննարկման փուլ: Ընդամենը մեկ բան կարող եմ ասել՝ առաջիկայում մեր խմբակցությունը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որ ներման շնորհման գործընթացի ինչ-որ փուլում անպայմանորեն պետք է հաշվի առնվեն զոհի իրավահաջորդների մոտեցումները: Սա անչափ կարևոր է։ Ես ցավագին եմ տեսնում այն պրոցեսը, որ գնում է, Աղաջանովի հարազատները այժմ կրկնակի վիկտիմիզացիայի են ենթարկվում` ապրելով այս ամբողջ ողբերգությունը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել