Operativ.am-ը գրում է․

Համաշխարհային հեղինակություն ունեցող G2crowd-ը Հայաստանում հիմնադրված Renderforest ստարտափին դասել է 2019 թվականի աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում (Best Software Companies 2019 Awards)։ 
G2crowd-ը աշխարհի առաջատար բիզնես-վերլուծական հարթակներից է, որը վարկանիշների է դասակարգում ընկերություններին՝ հիմնվելով իրական ժամանակում անկողմնակալ օգտատերերի կողմից տրված օբյեկտիվ գնահատականների վրա։

Հայկական Renderforest-ը մի քանի հորիզանականով նույնիսկ գերազանցել է Facebook-ին, որը համարվում է Սիլիկոնյան Հովտի գիգանտներից մեկը։ Առաջին հորիզոնականում է Google ընկերությունը։
Հիշեցնենք, որ Renderforest-ը տեսաանիմացիաների, լոգոների ստեղծման, ինչպես նաև վեբ կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող օնլայն՝ «Երեքը մեկում» բրենդավորման հարթակ է։ Հարթակում ինտեգրված արհեստական ինտելեկտը, «հասկանալով» օգտատերերի նախընտրությունները, առաջարկում է լոգոյի տարբերակներ, տեսաանիմացիաներ և վեբ կայքերի պատրաստի օրինակներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել