Ներկայացնում ենք 7 թրենդ դիզայնում, որոնք արդեն հին են:
1. Կիսակլոր լոգարան՝ հենարանով
Հիմա պահանջված են ապակե կողքերով լոգարանները:
2. Կահույքով պատ հեռուստացույցի համար տեղով
Փոքր սենյակի համար չպետք է կահույքով պատ լինի. այն չափազանց ընդարձակ է, տարածքը տեսողականորեն փոքրացնում է: Ավելի լավ է՝ հարթակներ պատրաստեք:
3. Բազմաշերտ առաստաղ լույսով
Հիմա նախընտրելի է սովորական սպիտակը: Որպեսզի այն չափազանց ձանձրալի չլինի, կարող եք հետաքրքիր ջահ ընտրել:
4. Պաճուճազարդ շերտավարագույր
Լավ կլինի պարզ շերտավարագույր ընտրել:
5. Սենյակային մեծ բույսեր և դեկորատիվ ծառեր
Ժամանակակից փոքր տների համար հարմար են փոքր բույսերը:
6. Ֆոտոպաստառներ
Դրա փոխարեն կարող եք պատը միատոն պաստառով կամ պանելով զարդարել:
7. Կամար
Այն ոչ մի գործառույթ չունի, միայն տարածքն է փոքրացնում: