168.am-ը գրում է.

Ինչպես սպասվում է, ավելի քան 130 միլիոն ուխտավոր կմասնակցի աշխարհի խոշորագույն կրոնական փառատոներից մեկին՝ Քումբհա Մելային («սափորի տոնին»), որը հունվարի 15-ին մեկնարկել է Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգի Ալլահաբադ քաղաքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հեռախոսով հայտնել  նահանգի կառավարության ներկայացուցիչը:

Քումբհա Մելան սերտորեն կապված է հնդուիզմի սրբավայրեր հնդուսների զանգվածային ուխտագնացության ծիսակատարությունների հետ, որոնք կատարվում են 6 կամ 12 տարին մեկ անգամ: Հերթականությամբ ուխտավորների նպատակակետեր են դառնում Ալլահաբադ, Հարդվար, Նասիք, Ուջայն քաղաքները:

Ավանդության համաձայն՝ հենց այդ չորս վայրերում են գետերի ջրեր ընկել սափորից դուրս ցայտած ամրիթայի՝ աստվածների կախարդական ըմպելիքի կաթիլները: Հնդուսները կարծում են, որ Քումբհա Մելայի ժամանակ սրբազան գետերի ջրերում վերաստեղծված ամրիթան մատչելի է դառնում հասարակ մահկանացուների համար, որոնք, ընկղմվելով դրա մեջ, մաքրվում են մեղքերից:

Ծիսական լվացումները տեղի են ունենում Սանգամում՝ երեք գետերի՝ Գանգեսի, Յամունայի եւ առասպելական Սարասվաթիի միախառնման վայրում:

Քումբհա Մելան ամենախոշոր եւ ամենաերկրպագվող կրոնական տոներից մեկն է աշխարհում. 2013 թվականին դրան մասնակցել է ավելի քան 120 միլիոն ուխտավոր ամբողջ աշխարհից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել