Կարճ թեստ։ Առանց որևէ տեղ նայելու ասեք ուղեղի աշխատանքը լավացնելու 5 միջոց։ Դրանք են՝ որևէ նոր բան սովորելը, մեդիտացիան, դրական տրամադրվածությունը, սպորտը և... աղիքայի բակտերիաները՝ ճիշտ և անհրաժեշտ քանակությամբ։ Պարզվում է, որ աղիքների միկրոֆլորայից են կախված ոչ միայն ինքնազգացողությունը և քաշը, այլ նաև ուղեղի առողջությունը։

Հայտնի նյարդաբան և «Աղիքներ ու ուղեղ» գրքի հեղինակ Դևիդ Պերլմուտերն իր գրքում բացատրում է, թե ինչպես են բակտերիաներն ազդում ուղեղի վրա, և պատմում է, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի այն աշխատի «ժամացույցի» նման։

Մեղավոր են բակտերիաները և ոչ թե կոնֆետները

Միլիոնավոր մարդիկ հանգիստ շունչ կքաշեն՝ իմանալով, որ ավելորդ կիլոգրամների մեղավորներն ամենևին էլ իրենք չեն։ Մարմնի օպտիմալ քաշը կախված է երկու տիպի բակտերիաներից՝ Firmicutes-ից և Bacteroidetes-ից։ Գեր և նիհար մարդկանց մոտ այն տարբեր է։ Սննդի մեջ բուսական մթերք ավելացրեք, որպեսզի այդ բաշխվածությունը փոխեք ձեր օգտին։

Դեպրեսիա և սննդակարգ

Հակադեպրեսանտները բարձրացնում են ուղեղում սերոտոնինի մակարդակը, և մարդը սկսում է իրեն ավելի լավ զգալ։ Միևնույն ժամանակ, սերոտոինի մոտավորապես 90%-ն ստեղծվում է աղիքների նյարդային բջիջներում։

Այդ պատճառով սննդի հաճախակի փոփոխությունը հակադեպրեսանտներից ավելի լավ է օգնում։ Այսպիսի եզրահանգման են եկել նյարդաբանները և հոգեբանները։

Սպորտսմենների գաղտնիքը

Բոլորին հայտնի է սպորտով զբաղվելու դրական ազդեցությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դա առաջանում է ոչ միայն կալորիաների այրման հետևանքով։ Վարժություններն ազդում են բակտերիաների հավասարակշռության վրա և արտադրում են այնպիսի բակտերիաներ, որոնք թույլ չեն տալիս ավելորդ քաշ հավաքել։

Վնասակար գլյուտեն

Ժամանակակից ցորենը կարող է արտադրել ավելի քան 23 հազար սպիտակուց, որոնցից յուրաքանչյուրը կարող է օրգանիզմի բորբոքման պատճառ դառնալ։

Ուղեղը արագացնող

Զարմանալի չէ, որ հղիները միշտ թթու վարունգ են ցանկանում, քանի որ այն աղիքների և ուղեղի աշխատանքը արագացնելու բնական միջոց է։ Գրեթե ողջ աշխարհում սննդակարգի պրոբիոտիկների աղբյուր են համարվում ֆերմենտացված մթերքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել