Շների և կատուների մասին մենք գիտենք ամեն ինչ, անգամ նրանց պոչի շարժումից կարող ենք հասկանալ նրանց տրամադրությունը։ Իսկ որքա՞ն լավ ենք ճանաչում մնացած կենդանիներին։ Նրանք տնային կենդանիներից ոչ պակաս կարող են զարմացնել մեզ։ Պարզվում է, որ լեմուրները կարող են խմել և չհարբել, կրետները կարող են ֆուտբոլ խաղալ, իսկ մոծակները հիշում են վատ վերաբերմունքը։ Սրանք կենդանիների ոչ բոլոր յուրահատկություններն են։

Այստեղ մենք կներկայացնենք այնպիսի զարմանալի փաստեր, որոնք չեք գտնի դասագրքերում։

  • Երբ դուք փորձում եք սատկացնել ճանճին, ձեր շարժումները նրա համար դանդաղեցված են երևում, ասես այն նկարահանված է դանդաղեցված ձևով։ Պատճառն այն է, որ այս կենդանու փոքրիկ չափսերը փոխհատուցվում են արագ նյութափոխանակությամբ և տեսողական ինֆորմացիայի արագ ընկալմամբ։ Այնպես որ, ճանճը ձեր հարվածներից խուսափում է այնպես, ինչպես Նեոն գնդակներից՝ «Մատրիցա» ֆիլմում։
  • Չղջիկները շատ դժվար կյանք են ապրում։ Այո, նրանք ուլտրաձայների միջոցով շատ լավ կարողանում են կողմնորոշվել տարածությունում, սակայն դրա համար հարկավոր է լավ լսողություն, իսկ լավ լսողության համար՝ մեծ ականջներ։ Իսկ մեծ ականջներով թռչելը շատ դժվար է, քանի որ ավելի շատ էներգիա է ծախսվում։
  • Լեմուրները ոչ միայն կարողանում են 1%-անոց ալկոհոլը տարբերել 5%-ից, այլ նաև նախընտրում են ավելի շատ ալկոհոլը։ Միևնույն ժամանակ, նրանք ալկոհոլից չեն հարբում։ Պատճառն այն է, որ նրանք ունեն ալկոհոլդեհիդրոգենեզ ֆերմենտի «արագ» տարբերակը, որն օգնում է վերամշակել և վնասազերծել ալկոհոլը։ Մարդու մոտ նույնպես կա այս ֆերմենտից, սակայն այն ավելի ուշ է սկսում աշխատել։
  • Ընձուխտների լեզուն այնքան երկար է, որ նրանք կարող են դրանով քորել իրենց ականջները։
  • Եթե ֆլամինգոների սնունդը չի բավականացնում, նրանց փետուրները կարող են գորշ գույն ստանալ։ Պատճառն այն է, որ այս թռչուններն ի ծնե մանուշակագույն չեն և այդ գույնը ստանում են սննդի հատկությունների պատճառով։ Նրանք ուտում են կապտա-կանաչավուն ծովային մամուռներ, և դա ազդում է իրենց փետուրների գույնի վրա։ Ֆլամինգոների ձվերի դեղնուցներն էլ են հաճախ մանուշակագույն լինում։
  • Մոծակները հիշում են վատ վերաբերմունքը։ Հաճախ մենք փորձում ենք սատկացնել այդ արնախումին, սակայն ոչ միշտ է հաջողվում անել դա։ Բայց մեր այդ փորձերի մեջ էլ իմաստ կա։ Սիեթլի հետազոտողները պարզել են, որ մոծակները կարող են հիշել իրավիճակները, որոնք կապված են այս կամ այն հոտի հետ, և եթե նրանց հետ որևէ տհաճ բան է կատարվել, ապա նրանք կխուսափեն համապատասխան հոտից, անգամ եթե դա մարդու հոտ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել