Չինական «Չանյե-4» լուսնային կայանի հաջող վայրէջքից և շահագործման մեկնարկից հետո չինական ավիացիոն ինժեներները նախատեսում են սկսել լուսային բազայի կառուցումը` 3D տպագրության տեխնոլոգիայի լայն կիրառմամբ՝ տեղեկացնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ Երկրի միակ արբանյակի մակերեսի վրա նման օբյեկտը կարող է եռաչափ կառուցման տեխնոլոգիաների փորձարկվող հիմք դառնալ Մարսի վրա հետագա առաքելության համար։

Չինացի փորձագետները կարծում են, որ կառուցումը հնարավոր կլինի սկսել մինչև տարվա վերջ․ առաջին օբյեկտը կարող է տպագրվել Լուսնի մակերևույթի վրա «Չանյե-5»-ի վայրէջք կատարելուց հետո: Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը (CNSA) կարծում է, որ ծրագիրը կլինի համեմատաբար էժան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել