Կառավարությունը պետք է լուրջ մտածի զինվորի ձմեռային հանդերձանքի մասին, այն ոչ միայն խայտառակություն է, այլ նաև անհարմարություն ստեղծող: 

Ձեռնոցներ: Ձեռնոցներն այնքան մեծ ու անհարմար են, որ մարտական հերթապահություն կատարող զինվորը ստիպված է առանց ձեռնոցի դիրք կանգնել, քանի որ անհրաժեշտության դեպքում չի կարող զենքի ձգանը օգտագործել: Իսկ որակը պարզապես անտանելի է, այն ոչ թե տաքացնելու համար է, այլ սառեցնելու: Զինվորական ձեռնոցները պետք է լինեն հինգմատանի ու կիպ նստեն զինվորի ձեռքին, որպեսզի նա կարողանա թե՛ զենքը պահել, թե՛ ձգանը քաշել առանց որևէ անհրամարություն զգալու:

Գլխարկներ: Գլխարկներն ավելի շատ նման են պոպոզով գլխարկի: Այնպիսի տպավորություն է, որ զինվորն ինքն է իր գլխարկը կարել ու հետն էլ անհաջող դերձակ է: Այդ մեծ գլխարկները խնդիր են առաջացնում առաջնագծում մարտական հերթապահություն կատարող տղերքի համար: Գլխարկի մեծության, ասել է, թե՝ ավելորդ մասի պատճառով հնարավոր չէ զինվորական սաղավարտն (կասկա) ամբողջությամբ հագցնել գլխին: Դե արտաքին տեսքի մասին էլ չասեմ, թե ինչպիսի խայտառակ արտաքին տեսք է տալիս զինվորին:

Պատրաստ եմ առաջարկել տարբերակներ, որոնք և՛ որակով են, և՛ ավելի էժան, և՛ ներկայանալի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել