Armsport.am-ը գրում է.

Շվեյցարացի թենիսիստ Ստեն Վավրինկան դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության երկրորդ շրջան:

Առաջին շրջանում Վավրինկայի մրցակիցը Լատվիայի ներկայացուցիչ Էռնեստ Գուլբիսն էր, ով 3:6, 1:3 հաշվի ժամանակ հրաժարվել է պայքարից:

Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 2 րոպե: Այդ ընթացքում Վավրինկայի ակտիվում գրանցվել է 3 էյս, 1 կրկնակի սխալ, 1 բրեյք-փոինթ՝ հնարավորից, իսկ Գուլբիսի ակտիվում՝ 4 կրկնակի սխալ, 2 բրեյք-փոինթ:

Վավրինկայի հաջորդ մրցակիցը լինելու է Նիկ Կիրյոս-Միլոշ Ռաոնիչ զույգի հաղթողը:

Առաջին փուլի արգելքը հաղթահարել է նաև Կեի Նիսիկորին: Մրցաշարի 8-րդ ռակետի մրցակիցը լեհ Կամիլ Մայխշակն էր, ով 6:3, 7:6 (8:6), 0:6, 2:6, 0:3 հաշվի ժամանակ հրաժարվել է պայքարից: Երկրորդ շրջանում Նիսիկորին մրցելու է խորվաթ Իվո Կառլովիչի հետ:

Իտալացի Ֆաբիո Ֆոնինիի մրցակիցը՝ իսպանացի Խաումե Մունարը ևս հրաժարվել է պայքարից: Թենիսիստները հանդիպումն ավարտել են 6:7 (3:7), 6:7 (7:9), 1:3 հաշվի ժամանակ:

Grand Slam շարքի առաջին մրցաշարում հաղթանակով է մեկնարկել գերմանացի Ալեքսանդր Զվերևը, ով մրցաշարի չորրորդ ռակետն է: Առաջին շրջանում Զվերևը 6:4, 6:1, 6:4 հաշվով առավելության է հասել սլովենացի Ալյաժ Բեդենեի նկատմամբ:

Երկրորդ շրջանում Զվերևի մրցակիցը լինելու է Ժերեմի Շարդի-Ուգո Ումբեր զույգի հաղթողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել