Operativ.am-ը գրում է․

Երեք քույրերի կողմից դաժանաբար սպանված տղամարդու մայրը՝ Լիդիա Խաչատուրյանը, դատի է տվել իր թոռնուհուն՝ Քրիստինային, ով ապրում է նրա տան մեջ, այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Կնոջ խոսքերով՝ թոռնուհին պետք է վճարեր կոմունալ ծախսերը, սակայն դա չի արել.

«Նա վճարումներ չի կատարել անգամ Միքայելի կենդանության օրոք»,- նշել է կինը:

Այդ տունը պատկանում է Լիդիա Խաչատուրյանին, իսկ Բուտիրկայի դատարանը ընդունել է կնոջ դիմումը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում 2018թ-ի հուլիսի 27-ին՝ Ալտուֆևյան խճուղու բնակարաններից մեկում 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը դանակի շուրջ 40 հարված է ստացել: Խաչատուրյանին սպանել են նրա երեք դուստրերը, որոնցից մեկն անչափահաս է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել