Operaiv.am-ը գրում է․

ԱՄՆ կոնգրեսի երկու հանձնաժողովներ դիտարկում են այն հարցը, թե արժի արդյոք Թրամփի թարգմանչին կանչել ցուցմունքներ տալու այն մասին, թե ինչ է նա քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերով հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը։

Նրա խոսքով՝ իրենք հետախուզության հանձնաժողովի գործընկերների հետ աշխատում են այն ուղղությամբ, թե արժի արդյոք կանչել թարգմանչին այն բանից հետո, երբ «Վաշինգտոն փոստը» գրել էր, որ Թրամփը նրանից վերցրել է ձայնագրությունները։ «Ես կնախընտրեի չանել դա։ Մենք պետք է նայենք, թե ինչ կարող ենք պարզել։ Մենք կարող ենք այլընտրանք չունենալ»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Էնգելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել