Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են կանանց հաճախ «վատ տղամարդիկ» գրավում։ Թվում է, թե ամենի ինչ պարզ է։  Պարզվում է, որ այս քայլը գիտական հիմնավորում ունի․ այսպիսի տղաներն ընկալվում են որպես ավելի ինքնավստահ և ռիսկի դիմելուն պատրաստ։

Որքան լավ ենք ինքներս մեզ ճանաչում, այնքան ավելի հեշտորեն ենք կարողանում ազատվել խաբկանքներից և մեր կյանքի համար պատասխանատվություն կրել։ Այսօր մենք կծանոթանաք մարդու էությանը վերաբերող մի քանի փաստերի, որոնք կփոխեն ձեր վերաբերմունքը սովորական երևույթների հանդեպ։

Մենք պսիխոպաթոլոգիայի նշաններ ունեցող առաջնորդներ ենք ընտրում

Մարդիկ հակված են ընտրելու այնպիսի առաջնորդների, ովքեր պսիխոպաթոլոգիական խանգարումներ ունեն։ Հաճախ նրանց անկեղծ ագրեսիվությունը և վիրավորանքները շատերիս համար առաջնային նշանակություն են ունենում և ասոցացվում են ուրիշների հանդեպ առավելության հետ։

Նյու Յորքի ֆինանսական առաջնորդների հարցումներից պարզ է դառնում, որ նրանք ավելի շատ գնահատում են պսիխոպաթոլոգիական գծերը, քան էմոցիոնալ ինտելեկտը։ Սրա հետ միասին պսիխոպաթոլոգիական նախանշանի և առաջնորդության մեջ գոյություն ունի ուղիղ կապ․ որքան բարձր է պսիխոպաթիայի մակարդակը, այնքան ցածր են ղեկավարների ցուցանիշները։

Գերադասում ենք հոսանքահարվել, քան ժամանակ ծախսել մտածելու վրա

Հետազոտություններից մեկն ապացուցել է, որ մարդու համար ամենատհաճ երևույթներից մեկը սեփական մտքերով տարվելն է։ Այնքան տհաճ է, որ շատերը պատրաստ են ավելի շուտ հոսանքահարվել, քան միայնակ մնալ սեփական մտքերի հետ։ Դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ մարդիկ չեն սիրում միօրինակությունը և ավելի շատ հաճույք են ստանում որևէ բան անելուց, քան մտածելուց։

Գրավիչ ենք համարում այն մարդկանց, ովքեր վատ գծեր ունեն

Կնոջ համար տղամարդու գրավչությունը բարձրանում է, եթե նա ունենում է բնավորության վատ գծեր։ Նրանց գրավում են այնպիսի մարդիկ, ովքեր ունեն նարցիսիզմ, պսիխոպաթիա և մաքիավելիզմ։ Այս ամենի հավանական բացատրություններից մեկն այն է, որ «վատ» գծերն ասոցացվում են ուժեղ և ինքնավստահ լինելու հետ։

Հաճույք ենք ստանում ուրիշի տառապանքներից

Շատերի համար չարակամությունն օտար չէ։ Պարզվում է, որ այս զգացողությունը ծանոթ է նաև փոքրիկներին։ Օրինակ՝ 4-ամյա երեխաները հաճույք են ստանում, երբ տեսնում են ուրիշի տառապանքը, հատկապես եթե նրանք կարծում են, որ մարդն իր արժանիքներին համապատասխան է տառապում։

Սեփական կարծիքն ուրիշների կարծիքից բարձր ենք գնահատում

Հաճախ մարդիկ իրենց կարծիքին են մնում նաև այն ժամանակ, երբ կան մի շարք հակափաստարկներ իրենց կարծիքի վերաբերյալ։ Հետազոտություններից մեկի մասնակիցները, ովքեր կողմ կամ դեմ էին արտահայտվել մահապատժին, ամբողջությամբ անտեսում էին իրենց հայացքները հակասող փաստերը։

Սա բացատրվում է այն հանգամանքով, որ մենք մեր կարծիքին հակասող փաստերն ընկալում ենք որպես մեր ինքնությունը խարխլող երևույթ։ Մեր ինքնավստահությունը ստիպում է մեզ սեփական կարծիքը մնացածի կարծիքներից առավել համարել, և մենք չենք փնտրում լրացուցիչ տեղեկություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել