Այսօր  ուղղակի չէի կարող չխոսել այն ամենի մասին, ինչ կատարվեց երեկ Կամպ Նոուում: Դա խաղ չէր, դա ֆանտաստիկ մի երևույթ էր, դա մի այլ կարգի որակ էր , որ արդեն ինչքան ժամանակ է բացակայում էր կլասսիկոներից...
Առաջին իսկ վայրկյաններից Ռեալը այնպիսի պահեր էր ստեղծում հակառակորդի դարպասի մոտ, որ ուղղակի մտածում էիր, որ Բարսային հրաշքն է ամեն անգամ փրկում վերահաս գոլից...5-6 ռեալ գոլային պահեր Ռեալը կորցրեց ու սա ասում եմ մեծ ափսոսանքով, քանի որ եթե դրանցից գոնե 2-ը գոլի վերածվեին, Ռեալը կիսաեզրափակիչում կհայտնվեր... Խաղակեսի վերջում արքայական թիմին պատժեցին 2 գոլով... Հույսը 98 տոկոսով մեռավ...Եղան շատերը, ովքեր անգամ գնացին քնելու առաջին խաղակեսից հետո, համարելով ,որ ամեն ինչ վերջացած է ու Բարսան ջախջախելու է Ռեալին... Ու սա շատ նման էր 2005 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչին, երբ Միլանը առաջին խաղակեսում 3 գոլ ուղարկեց Լիվերպուլի դարպասը... Շատերը նորից կարծեցին, թե ամեն ինչ ավարտվել է ու գերադասեցին չնայել երկրոդ խաղակեսը... Իսկ երկրորդ խաղակեսը չնայելը պարզվեց որ հանցագործություն էր......Լիվերպուլը 6 րոպեի ընթացքում 3 գնդակ խփեց ու հավասարեցրեց հաշիվը....
Ինչ իմանային երեկ շուտ քնողները, որ երկրորդ խաղակեսում Ռեալը Լիվերպուլի պես հերոսանալու էր... այդքան արագ վերականգվնել 2:0 հաշվի դեպքում, իրացնել 2  գոլ, որ մրցավարը նպատակահարմար չհամարեց հաշվել, դրանից հետո չվհատվել, չկոտրվել, ու ևս 2 արդեն մաքուր գոլ խփել, այն էլ Կամպ Նոուում, սա արդեն գերմարդկային քայլ է...
Ինձ համար` որպես Ռեալի երկրպագուի, շատ հաճելի էր դիտել Ռեալի` երեկվա հերոսական խաղը ու հպարտանալ արքայական թիմով... Թեկուզ և Բարսան անցավ կիսաեզրափակիչ, ու գավաթն էլ 99 տոկոսով կնվաճի, բայց ինձ համար էականը այն էր, որ այժմ ես հավատում եմ, որ մեր նախկին Ռեալը վերադարձել է, որ Ռաուլի, Զիդանի, Բեքհեմի, Ֆիգուի ֆանտաստիկ թիմը, որտեղ այսօր նոր աստղեր են խաղում, վերագտնում է իր որակները, և Կամպ Նոուում հազարավոր սուլուցների ու կողմնապահ մրցավարի սուլուցների ներքո 2:0 պարտվելով, վերագտնում է իրեն ու  գոլեր խփում...
Ես հպարտ եմ Ռեալով, այս տարվա Իսպանիայի ապագա չեմպիոնով, ես հպարտ եմ Մոուրինհոյով, ով իսկապես ֆուտբոլային կախարդ է...

Ուզում եմ ուղղակի ասել Gracias Real Madrid ու շարունակել սպասել նորանոր հաղթանակների
:)))))))))))))))))))))))))))))))))))))

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել