Նախօրեին մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, թե Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը տնօրինում է Սասուն Միքայելյանի որդին։ Միևնույն ժամանակ լրատվամիջոցներից մեկն այս առիթով գրեց (իբր հիշեցման կարգով), թե հյուրանոցն իրականում պատկանում է Քոչարյանների ընտանիքին։

Այսօր մենք դիմեցինք ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ և մեկնաբանություն խնդրեցինք այս կապակցությամբ։ Գրասենյակում տեղեկությունը հերքեցին՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ դեռևս ամիսներ առաջ հայաստանյան կայքերից մեկը հարցում էր ուղարկել հյուրանոցի սեփականատերերին և ստացել նրանցից պատասխան, որով հերքվել էր տարիներ շարունակ չարչրկվող սուտն այն մասին, թե Ծաղկաձորի շքեղ այդ հյուրանոցը պատկանում է Քոչարյանների ընտանիքին։ 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հերքման հղումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել