Life.panorama.am-ը գրում է.
33-ամյա դերասանուհի Քիրա Նայթլին կարող է հպարտանալ կինոյում իր դերերի ու հեղինակավոր մրցանակների շարքով: Աստղի անձնական կյանքը նույնպես նորմալ է. նա ամուսնացած է երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ, որի հետ նրա հարաբերությունները սկսել է 7 տարի առաջ: 2015 թ. մայիսին զույգը դուստր ունեցավ:
Սակայն, կարդալով Նայթլիի նոր հարցազրույցը, որը դերասանուհին տվել է Balance Magazine-ին, պարզ է դառնում, որ դերասանուհու գլխավերևում միշտ չէ, որ անամպ է։
Նայթլին հիշեցրել է այն ճգնաժամը, որի պատճառով գրեթե լքում էր կինոն, մայրության հետ կապված դժվարությունները ու խոչընդոտների հաղթահարման անձնական գաղտնիքը:
Նայթլին խոսել է վաղ ճանաչվածության, կինոարդյունաբերության մեջ ճնշումների ու ճգնաժամի մասին՝ նշելով, որ իր աշխարհը փլուզվեց, երբ 22 տարեկան էր։
«Ես ինձ կոտրված էի համարում։ Նկարահանումից հետո պոռթկում տեղի ունեցավ, ես թայմ-աութ վերցրեցի աշխատանքում 1 տարի ու սկսեցի ճամփորդել։ Այդ ժամանակ իմ վերադարձը կինո հարցականի տակ էր»,-ասել է Նայթլին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://life.panorama.am/hy/news/2019/01/12/kira/813398
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել