Operativ.am-ը գրում է.

Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատի կառուցմանը: Այդ մասին են վկայում հարցման արդյունքները, որոնք հունվարի 10-ից 11-ն իրականացրել է SSRS-ը` CNN-ի պատվերով: Հարցումը կատարվել է հեռախոսով` 848 ամերիկացիների շրջանում:

Հարցմանը մասնակցածների 56 տոկոսն անհրաժեշտ չի համարել պատի կառուցումը Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանի ողջ երկայնքով: Այդ որոշմանն աջակցություն է հայտնել հարցվածների 39 տոկոսը, 5 տոկոսը հրաժարվել է պատասխանել:

Աղբյուրի փոխանցմամբ` 2018 թ. հունվարին արված հարցումների համաձայն` պատի կառուցմանը կողմ է արտահայտվել հարցվածների 35, դեմ` 62 տոկոսը:

Ամերիկացիներին նաև հարց է ուղղվել, թե ով է ԱՄՆ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատասխանատուն: Հարցվածների 55 տոկոսի կարծիքով` մեղավորը նախագահ Դոնալդ Թրամփն է, 32 տոկոսը վստահ է, որ պատասխանատուն դեմոկրատներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել