Ոչ մի քաղաք, նույնիսկ պետություն չի կարող առաջ գնալ այնպես, որ բոլոր բնակիչների սրտով լինի: Ցանկացած կատարվող քայլին միշտ մի քանի հոգի դեմ կլինեն, մի քանի հոգի կողմ կլինեն, մի քանի հոգու համար ընդհանրապես անհետաքրքիր կլինի ու այդպես շարունակ:
Հիմա մեր պետությունն ընկել ա մի գծի վրա, որ ինչ էլ անեն, մեկ ա, բողոքողների հսկա բանակ ոտքի ա կանգնելու: Փողոցը մաքրում են ապօրինի առևտրականներից՝ դժգոհություններ կան, որոշ մասը, իհարկե, տեղին: Սրճարանների հետ օրենքի տառին համապատասխան խզում են պայմանագրերը, որպեսզի կանաչ տարածություն ավելացնեն՝ բողոքներ, գործազրկություն, բիզնեսին հարված, էլի ինչ-որ տեղ ճիշտ կամ սխալ մոտեցումներ: Հանցագործ կամ կասկածյալ են դատում, օրենքով հասանելիք փաստաբանին են հայհոյում:
Մի խոսքով՝ ոչ մեկ ձեզ չէր խոստացել, որ պետություն կառուցելը հեշտ գործ է, ու շատերդ ժամանակին ընտրեցիք այս ճանապարհը: Այդ իսկ պատճառով իրար օգնելով, իրար խորհուրդ տալով, իրարից բողոքելով ու պահանջելով պետք ա մի բան անել: Իսկ այդ ամենը դեպի ուր կտանի՝ ժամանակը ցույց կտա:
ՀԳ. Չմեռնեմ, Օպերայի կանաչ տարածությունները տեսնեմ։ Սրճարաններ, մեկ ա, խելքից դուրս կան, ոչ մեկ գործազուրկ չի մնա, սրճարանի տերերն էլ մի այլ վայրում կհարմարվեն: