1.Իսպանիան Եվրոպայի ամենալեռնային երկիրն է։

2.Եթե Իսպանիան Եվրոպայի ամենալեռնային երկիրն է, ապա նրա մայրքաղաք Մադրիդն էլ Եվրոպայի «ամենաբարձր» մայրաքաղաքն է։

3.Իսպանիան շատ արևային երկիր է։ Տարեկան միջինում 280 օր արևային է լինում։ Չնայած, եթե զբոսաշրջիկների համար սա լավ է, ապա իսպանացի ֆերմերները սրա պատճառով ստիպված են լինում անընդհատ պայքարել երաշտի դեմ։

4.Չնայած տարբեր տնտեսական ճգնաժամներին Իսպանիան ՀՆԱ-ով աշխարհում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Իսպանիայի բանկային համակարգը համարվում է Եվրոպայի ամենակայուն համակարգերից մեկը։

5.Իսպանիայի բնակչությունը հասնում է 46 միլիոնի։ Բնակչության 95%-ը կաթոլիկներ են։ 

6.Ամենատարածված սպորտաձևը ֆուտբոլն է։ 2010 թվականին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն։

7.Իսպանիան գինու արտադրությամբ աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը։ Գինի են պատրաստում երկրի բոլոր շրջաններում։ Առաջին երկու տեղերը զբաղեցնում են Ֆրանսիան և Իտալիան։

8.Զարմանալի է, սակայն Իսպանիայի շրջաններից յուրաքանչյուրը խոհանոցով, սովորություններով և լեզվով  խիստ տարբերվում է մնացածից։

9.Իսպանական համալսարաններում ավելի շատ կանայք են սովորում, քան տղամարդիկ։

10.Իսպանիայում ընթրիքի համար նորմալ ժամ է համարվում երեկոյան ժամ 9-10-ը։

11.Իսպանացիները շատ էմոցիոնալ ազգ են, այս պատճառով շփման ժամանակ նրանք շատ մոտ են կանգնում և շատ հաճախ բռնում են ձեռքից։ Այնպես որ իսպանացու հետ շփվելիսմի զարմացեք իրենց պահվածքից։

12.Կորիդան Իսպանիոայում ավելի շատ արվեստ է համարվում՝ քան սպորտ։ Չնայած մեր օրերում կորիդան շատ թշնամիներ ունի, այդ թվում նաև իսպանացիների մեջ։ Այսպես, օրինակ Կանարյան կղզիները և Կատալոնիան կորիդայից ազատված տարածքներ են համարվում։

13.Իսպանիան ցանկացած ոլորտում հետաքրքիր անցյալ ունեցող երկիր է։ Գրականություն, աշխարհագրություն, քանդակագործություն և բնանկար. Ամենու կարելի է տեսնել իսպանական հետք։ Անգամ հիմա է դժվար գտնել մեկին՝ ով չի լսել իսանացի ֆուտբոլիստների հաջողությունների մասին։

14.Իսպանական դրոշը խորհրդանշում է կորիդան։ Դեղին գույնը ավազն է, իսկ կարմիրը՝ արյունը, որը թափվել է նրա վրա։ Իմիջիայլոց ցլերը գույները չեն տարբերում և կարմիր գույնը նրանց ընդհանրապես չի նյարդայնացնում։

15.Երկրի անվանումը թարգմանվում է, որպես «Ճագարների հող»։ Այնպես չէ, որ երկիրը լի է ճագարներով, սակայն ասում են, որ մի ժամանակ այստեղ շատ են եղել այդ կենդանիներից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել