Բոլոր ծնողներն էլ իրենց երեխաների համար լավագույնն են ցանկանում։ Շատ են աշխատում, որպեսզի ուրախացնեն նրանց նոր խաղալիքներով, ապահովեն անհրաժեշտ սնունդն ու հագուստը։ Խիստ են լինում նրանց հետ, որպեսզի լավ դաստիարակեն, ընտրության հնարավորություն են տալիս կամ բոլոր որոշումները երեխայի փոխարեն ընդունում են իրենք։ Ամեն ընտանիքում դաստիարակության մեթոդները տարբեր են, սակայն կա մի բան, որ միավորում է բոլոր ծնողներին. հետ նայելով՝ նրանք ցանկանում են ուղղել իրենց գործած սխալները։
Որպեսզի հետագայում չզղջաք գործած սխալների համար, ձեզ ենք ներկայացնում այն հիմնական սխալների ցանկը, որոնց համար ամենից շատն են զղջում արդեն մեծացած երեխաների ծնողները։
1. Չեք կարողացել վայելել երեխայի հետ շփումը
2. Քիչ եք գրկել երեխային
3. Մոռացել եք լուսա– և տեսանկարել
4. Չեք գրանցել առաջին բառերը
5. Քիչ եք նրանց հետ զարգացնող խաղեր խաղացել
6. Չափազանց խիստ եք եղել
7. Հաշվի չեք առել երեխայի կարծիքը
8. Երեխային քիչ եք ուրախացրել
9. Հաճախ եք հետևել ուրիշների խորհուրդներին
10. Կողքին չեք եղել կյանքի կարևոր պահերին