Սուրիկ Խաչատրյանը այլևս Սյունիքի մարզպետը չէ: Այսօր Կառավարության նիստի ժամանակ Լիսկան ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:
Դրական եմ գնահատում այն, որ այնուամենայնիվ իշխանություններն իրենց ադեկվատ դրսևորեցին այս անգամ ու չփորձեցին կոծկել ու ծածկադմփոց անել այս կիսաքրեական տարրի գործը: Ասել է թե, ամեն ինչին էլ իր չափը կա, ամեն մեկն էլ իր համբերության բաժակն ունի, իսկ Լիսկան անցավ ամեն ինչի չափը և լցրեց բոլորի համբերության բաժակը:
Մի քիչ անհարմար դրության մեջ հայտնվեցին այն վայ-վերլուծաբաններն ու ակտիվիստները, ովքեր այս քանի օրը աղաղակում էին, որ ոչ մի բան էլ չի լինելու Լիցկայի հետ, ոչ էլ պաշտոնանկ կանեն, ու տարբեր ու տարատեսակ վերլուծություն-հիմնավորումներ էին բերում ի օգուտ իրենց վարկածների, բայց դե կարծում եմ՝ նրանք էլ շատ չեն տխրի, եթե իրենց մտահոգությունն իրոք անկեղծ էր, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի համար պատվեր կատարելու խնդիր ունեին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karnurij/posts/263414593796916?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել