Ֆլորենցիայում սրճարանը տուգանվել է 2 հազար եվրոյով, թայվանցի զբոսաշրջիկին 25 եվրոյով պաղպաղակ վաճառելու համար: Այս մասին հաղորդում է The Times-ը: Զբոսաշրջիկը չի համաձայնել առաջարկած գնին, բայց, այնուամենայնիվ, վճարել է: Սրճարանի աշխատակազմը հայտարարել է, որ «մեր պաղպաղակը թանկ է, քանի որ համեղ է»: Թայվանցու իտալացի գիդը ոստիկանություն է կանչել, որոնք տուգանել են այն բանից հետո, երբ պարզվել է, որ հաստատությունը հաճախորդներից թաքցրել է մենյուն:

«Գները թաքցնելը շատ տարածված է, ինչը վատ տպավորություն է ստեղծում աշխարհում, քանի որ հիմնական տուժողները զբոսաշրջիկներն են»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Էլիո Կովինոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել