Tert.am-ը գրում է.

Իմ ամուսինն իրավապաշտպան է արդեն մոտ 20 տարի, նրան սպառնում են այն գործերի պատճառով, որոնցում ներգրավված է 2011 թվականից: Tert.am-ի հետ զրույցում այս մասին պատմեց Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր, ազգությամբ հայ Սելինա Դողանը՝ անդրադառնալով իր ամուսնու՝ փաստաբան Էրդալ Դողանի մասին եղած հրապարակումներին:

«Ամուսինս Հրանտ Դինքի իրավաբանն էր նրա կենդանության օրոք, իսկ նրա սպանությունից հետո դարձել է նրա ընտանիքի իրավաբանը: Նա 2007 թվականին իր ձեռքն է վերցրել Մալաթիայի գործը, երբ Մալաթիայում 3 քրիստոնյաներ էին սպանվել»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի նախկին պատգամավոր Սելինա Դողանի ամուսինը՝ հայտնի փաստաբան Էրդալ Դողանը, մահվան սպառնալիքներ է ստանում հայերի իրավունքները պաշտպանելու պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել