Սյունիքի մարզպետարանը տարածում է հայտարարություն Գորիսում տեղի ունեցած դեպքերի մասին: Ստեղ հարց է առաջանում. «Դու մարզպետարա՞ն ես, թե՞ դատախազություն, արա՜»: Ես չեմ զարմանում, որ մարզպետարանը կարա սենց «վեհ» գաղափարներ տարածի ու խանգարի նախաքննությանը, դե մարզպետը ինչ ա, որ իրա ղեկավարած կառույցը ինչ լինի է: Ուղղակի ինչ-որ մեկը պիտի էդ մարզպետարանի աշխատակիցներին հիշեցնի, որ այ երիտասարդներ, գիտեք, թե ձեր գործը ավարտվում է ձեր շենքի պատուհանները եվրո սաքելով: Մեկը չասի՝ էդքան գործունյա եք՝ գնացեք ձեր դիմացի շատրվանները սարքեք, որ արդեն երկար ժամանակ է չեն գործում, իսկ եթե մոռացել եք, ապա հիշեցնեմ, որ դա երեխաներին շատ էր դուր գալիս, ու ամառը այնտեղ մարդկանց պակաս չէր լինում: Եթե մարզպետարանը մոռացել ա, ինքը շատ անելիքներ ունի մարզում, մարզի ոչ մի ճանապարհ սարքին վիճակում չի, եթե մարզպետարանը մոռացել է, ինքը մարզում ունի լիքը անապահով ընտանիքներ, թող հետաքրքրվի էդ մարդկանց մասին ու առաջարկություններ ներկայացնի կառավարություն, եթե մարզպետարանը մոռացել ա, ինքը պետք է նենց բյուջե ներկայացնի կառավարություն, որի կատարումը օգուտ լինի մարզին, այլ ոչ թե իրենց աշխատողների գրպաններին: 
Ուղղակի վատը այն է, որ աշխատասիրություն է ուզում ցույց տալ այն կառույցը, որի աշխատակիցների գերագույն ու ամենակարևոր թեման է. «Բա իմացա՞ր՝ սա ոնց որ սրա հետ ա քնում, մի հատ կարելի է հետևել», խոսում են էն մարզպետարանի աշխատակիցները, որոնք իրենք են զզվելով գործի գնում: 
Հիմա եկել ստեղ քննիչ-քննիչ, բացահայտիչ եք խաղում, որ ի՞նչ անեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել