Չինաստանի բնակիչը սև շուկայում վաճառել է երիկամը Apple-ի բջջային հեռախոս և պլանշետ ձեռքբերելու նպատակով և հիմա տառապում է սուր երիկամային անբավարարությունից, հաղորդում է Daily Mail-ը:

Նա որոշել էր iPhone և iPad գնել 2011թ.-ին, երբ 17 տարեկան էր: Եվ, քանի որ, ծնողները նման գումար չունեին թանկարժեք նվերի համար, ուստի երիտասարդը համացանցում մարդկային օրգանների վաճառքով զբաղվող դիլերների է գտնում, որոք խոստացել էին լավ վճարել երիկամի դիմաց:

Նույն տարվա ապրիլին, ծնողներից գաղտնի, երիտասարդը մեկնել է այլ նահանգ, որտեղ և հեռացրել են նրա երիկամը: Երիտասարդը ստացել է մոտ 4000 դոլար և անմիջապես iPhone 4 և iPad 2 գնել:

Տղայի առողջությունը հետզհետե սկսել է վատթարանալ: Նրա մոտ երիկամային անբավարարություն են ախտորոշել: Հեմոդիալիզի պատճառով երիտասարդը օրեր շարունակ գամված է լինում անկողնուն: Վիրահատությունից յոթ տարի անց նա ապրում է պետական նպաստներով և մշտական խնամքի կարիք ունի:

Իրավապահ մարմինները հայտնաբերել են երեք միջնորդներին, որոնք կազմակերպել են գաղտնի վիրահատությունը և երկու բժշկի, որոնք կատարել են վիրահատությունը: Միջնորդները դատապարտվել են 3-5 տարվա, բժիշկները 3 տարվա ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել