Բանանը, ընկույզը, յոգուրտը, հացամթերքն ու ճարպոտ մսամթերքը կարող են հոգնածություն և քնկոտություն առաջացնել, գրում է «Բժշկություն 2.0»-ն:

Սննդաբաններն այսպիսի եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով այս մթերքների ազդեցությունն օրգանիզմի վրա:

Image result for Бананы

Փորձագետների կարծիքով՝ բանանը դանդաղեցնում է պուլսը և արյան շրջանառությունը: Հաջորդաբար մի քանի բանան ուտելուց հետո կարող է գործողությունների և մտածողության արգելակում առաջանալ:

Ցանկացած յոգուրտ պարունակում է սերոտոնինի և մելատոնինի սինթեզը խթանող տրիպտոֆան ամինաթթուն, որը քնաբեր ազդեցություն ունի:

Image result for орехи

Ճարպոտ կամ տապակած միսը երկար է մարսվում և էներգատար է: Ելնելով այն հանգամանքից, որ օրգանիզմը շատ էներգիա է ծախսում մարսողության ընթացքում, մարդը սկսում է հոգնածություն զգալ: Քաղցրը և հացաբուլկեղենն, ընդհակառակը, գլյուկոզայի կտրուկ բարձրացում են առաջացնում, սակայն նույնպիսի արագությամբ նվազելու արդյունքում ուժերի անկում է նկատվում:

Փորձագետների կարծիքով՝ չի կարելի չարաշահել նաև սուրճի թարմացնող հատկությունները: Փորձագետները խորհուրդ են տալիս սուրճի հետ որոշակի քանակությամբ ոչ գազավորված ջուր խմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել