Tert.am-ը գրում է.

Թուրքիան պատրաստ է դիտարկել ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրներ գնելու ԱՄՆ-ի առաջարկը, եթե թուրքական կողմին չփորձեն պարտադրել հրաժարվել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման գործարքից, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է թուրքական «Հյուրրիյեթ»-ը:

«Մենք կարող ենք համաձայնության գալ Patriot-ի գնման հարցում, սակայն եթե C-400-ի հարցում պարտադրանք լինի՝ դա չի լինի», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Չավուշօղլուն շեշտել է, որ ռուսական կողմի հետ Թուրքիան արդեն պայմանագիր ունի կնքած, և իրենք չեն կարող խախտել դա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել