Tert.am-ը գրում է.

Tert.am-ը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանից մեկնաբանություն է խնդրել  Կառավարության և «Գազպրոմ Արմենիայի» միջև բանակցությունների և գազի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ներքևում․

-ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը հայտնել էր, որ Կառավարության և «Գազպրոմ Արմենիայի» միջև բանակցություններ են ընթանում: Ինչի՞ շուրջ են բանակցությունները:

-Բանակցությունները մեկնարկել են հունվարի 8-ին:  Դրանք ընթանում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման, ծախսերի օպտիմիզացման և հետագա տարիներին ընկերության գործունեության ֆինանսատնտեսական մոդելի մշակման շուրջ:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանին գազի գինը մոտ 10 տոկոսով բարձրանալուց հետո սպառողների համար այն չի բարձրանա: Ինչի՞ հաշվին պետք է սպառողի համար բարձրանա:

-Գինը հնարավոր կլինի պահպանել ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման և ծախսերի օպտիմիզացման հաշվին: Բանակցությունների հիմնական նպատակներից մեկն է նաև մշակել հետագա գործունեության և զարգացման այնպիսի երկարաժամկետ մոդել, որի շնորհիվ հնարավոր կլինի հնարավորինս կանխատեսելի դարձնել ընկերության հետագա սակագնային քաղաքականությունը և նշված գործոններով իսկ չեզոքացնել սահմանին թանկացված բնական գազի գինը:

-Հնարավո՞ր է, որ բանակցություններից հետո այդուհանդերձ գազի սակագինը բարձրանա սպառողների համար:

-Բանակցություններն ընթանում են կառուցողական մթնոլորտում, ակնկալվում է համատեղ քննարկման արդյունքում հասնել արդյունավետ լուծման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել