Բոլորս գիտենք, թե որքա՜ն մտերիմ էին հայ ժողովրդի պատմության հեղինակավոր ղեկավարներից Գարեգին Նժդեհն ու Հայկ Ասատրյանը Գերմանիո ղեկավարների հետ, հատկապես իր ժամանակին՝ նաև Հիտլերի հետ․․․ Հայկ Ասաստրյանն ու Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի փրկությունը տեսել էին Գերմանիո հետ բարեկամությամբ, այլ ոչ թե Ռուսաստանի հետ։ Այս քաղաքական տարբերակը հայ ժողովրդի ազատագրության ու ապահովության համար ու ոչ միայն, վստահաբար, քննարկվում էր 1800 թվականներին նույնպես հայ ժողովրդի մտավորական դաշտում, սակայն այդ քննարկումների ու ընտրանքի մասին ընդհանրապես չի խոսվել, չի քննարկվել ու ընդհանրապես լռության է մատնվել․․․
Մտածում ես, եթե հայ ժողովրդի ղեկավարությունն իր ժամանակին համագործակցեր գերմանացիների հետ, օրինակ՝ 19-րդ դարերից, արդյոք չէր կանխվի՞ Հայոց ցեղասպանությունը։ Սա մի վարկած է, ու անշուշտ, այնքան էլ ֆանտազիայի ժանրից չէ, այլ հենց իրական ժանրից, քանի որ գիտենք պատմությունից, որ Գերմանիան շատ սերտ էր համագործակցում Թուրքիո քաղաքական ղեկավարության հետ, ու նույնիսկ լուրջ դեր ուներ հայ ժողովրդի ցեղասպանությունը ծրագրելու մեջ։
Լռության մատնված լիքը պատմական էջեր կան, որ պետք է բացել, որպեսզի անցյալի սխալները կամ ճշտերը քննարկելով կարողանանք կանխել ապագայի գալիք արհավիրքները։
Դե այստեղ ինձ չի հետաքրքրում մեղադրել այս կամ այն կուսակցությանը կամ խմբավորմանը, քանի որ որևէ հայ կուսակցության սխալ քայլերը հայ ժողովրդին վնասող կամ օգնող քայլեր են։ Բոլորս էլ հայ ենք, բոլորիս պետք է հետաքրքրեն միջազգային զարգացումներն ու հայ ժողովրդի ճիշտ կողմնորոշումները՝ ում հետ բարեկամ մնալ, ում հետ՝ չեզոք, ում հետ չթշնամանալ․․․