Armenpress.am-ը գրում է.

Դպրոցների աշակերտների, մանկավարժների առողջության ու անվտանգության ապահովման նկատառումներով՝ Վրաստանի կրթության նախարարությունը, հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատվությամբ, որոշում Է ընդունել երկարացնել դպրոցական արձակուրդները: Այս մասին հայտարարություն Է տարածել կրթության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Չնայած այն բանին, որ գրիպի վիրուսով հիվանդացության ցուցանիշը չի վկայում համաճարակի մասին, նախարարությունը նպատակահարմար Է համարում գրիպի վիրուսի տարածումը կանխելու նպատակով հանրակրթական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդները երկարացնել մինչեւ հունվարի 18-ը ներառյալ: Այդ ժամանակահատվածում մենք կհետեւենք ընթացիկ իրավիճակին եւ առողջապահության գերատեսչության հանձնարարականների հաշվառմամբ հանրությանը կիրազեկենք ապագա համատեղ որոշման մասին»,-ասված Է կրթության նախարարության հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել