Ջերմաստիճանը գրասենյակում եղել է աշխատակիցների միջև վեճերի հիմնական պատճառը: Սա ցույց են տվել 2000 բրիտանացիների շրջանում հարցման արդյունքները, որը կատարվել է E.ON ընկերության պատվերով: Այս մասին հայտնում է MED Daily-ն:

Այսպես, 10 աշխատողից 7-ը սովորաբար դժգոհ է գրասենյակում ջերմաստիճանից: Հարցվածների մեկ երրորդից ավելին այդ թեմայով վիճել է գործընկերների հետ: Ամեն ութերորդը գաղտնի կարգավորել է տաքացուցիչը, իսկ հարցվածների մեկ քառորդը գաղտնի փակել է պատուհանները:

Բացի դրանից, հարցվածների 60 %-ը տաք ըմպելիքներ է օգտագործել տաքանալու համար: Հարցվածների մեկ քառորդը վերարկուն գցել է վրան, իսկ ամեն հինգերորդը ձեռնոցով կամ գլխարկով է աշխատել:

Հարցվածերի 15 %-ը թերմոներքնազգեստ է կրել, մոտավորապես նույնքանն էլ 2 սվիտեր են կրել: Ամեն տասներորդ մասնակիցն աշխատավայրում տաքացուցիչ է օգտագործել:

Որոշ հարցվածներ գրասենյակ են տարել իրենց տաքացուցիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել