Չինաստանից ու Կանադայից մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են տեսախաղերի ազդեցությունը ուղեղի վրա: Համապատասխան հոդվածը հրապարակված է Nature հեղինակավոր գիտական հանդեսում:

Այդ հարցն ուսումնասիրելու համար գիտնականները համեմատել են լավ արդյունքներ արձանագրած 27 ակտիվ խաղացողների, ինչպես նաեւ 30 սիրողների, որոնք ավելի հազվադեպ են խաղացել եւ զգալի հաջողությունների չեն հասել: Առաջատար խմբի անդամները եղել են Dota 2-ի եւ League of Legends-ի գծով ԱՄՆ-ի ազգային կամ տարածաշրջանային առաջնությունների մասնակիցներ: Դիտարկումների արդյունքում հաջողվել է պարզել հարաբերակցությունը խաղային հմտությունների մակարդակների, ինչպես նաեւ գորշ նյութի քանակության եւ ուղեղի ակտիվության որակի միջեւ:

Որքան ավելի մարզված են եղել գեյմերները, այնքան ավելի լավ է աշխատել նրանց ուղեղը: Նաեւ հետազոտողները նշել են, որ տեսախաղերով չափազանց տարվելը անպայմանորեն չի ազդում մտավոր ունակությունների վրա, քանի որ դա պարզապես ակտիվություններից մեկն է, որն օգնում է զարգացնել նեյրոնային կապերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել