Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների Սենատին չի հաջողվել քվեարկություն անցկացնել Սիրիայի կառավարությանն օգնություն ցուցաբերելու համար պատժամիջոցների սահմանում ենթադրող օրինագծի հաստատման հարցով:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, «Ամերիկայի անվտանգության ամրապնդումը Մերձավոր Արևելքում» վերնագրով փաստաթղթին աջակցություն է հայտնել հարյուր սենատորից 2/3-րդից էլ քիչ մասը: Մինչդեռ դեմոկրատներն ի սկզբանե հայտարարել էին, որ չեն պատրաստվում հավանություն տալ որևէ օրինագծի, որն ուղղված չէ «շաթդաունի» (կառավարության աշխատանքի դադարեցում) վերացմանը: Այս ամենի հետևանքով օրինագծի հետագա քննարկմանը կողմ է արտահայտվել ընդամենը 56 սենատոր, սակայն հարկավոր էր 60-ի համաձայնությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել