Ահա եկավ այն պատմական պահը, երբ ես ուզում եմ մեջբերեմ ոչ ավել, ոչ պակաս՝ Սերժ Սարգսյանին: «Մյուս կողմից գալիս են անթաքույց բռնապետության կամ բռնապետական ռեժիմի հետևանքները: Ընդդիմախոսների բանտարկելը, ազատ մամուլի գոյության մասին գրեթե տեղյակ չլինելը, հարկադրանքը, ահռելի կոռուպցիան կրկնակի ուժգնությամբ են հիշեցվելու այս երկրում նավթադոլարների նվազմանը զուգընթաց: Չեմ կարծում, թե որևէ մեկը դրանում կասկածում է: Եթե երկու տարի առաջ ադրբեջանցի երիտասարդները վախենում ու լռում էին, այսօր արդեն թեկուզ փոքր խմբերով, բայց արդեն քննարկում են, որ խոսք ասելու ժամանակը շուտով գալու է: Իսկ վաղը շատ մոտ է: Այն վաղը, երբ այս երկրում էլ սոցիալական ցանցերը ժողովրդի թշնամի են հռչակվելու»: Ասված է Ադրբեջանի մասին, բայց, եթե այդքանը հասկանում եք, ինչո՞ւ եք ձգտում Հայաստանն անպայման Ադրբեջանի վերածել՝ ավելի ու ավելի կենտրոնացնելով իշխանությունը եւ ավելի ու ավելի վերահսկելի դարձնելով մամուլն ու նույն սոցցանցերը, թեկուզ եւ ավելի խելոք ձեւերով, քան գուցե Ադրբեջանի թուրքերը: Զարմանալի մարդիկ են, տո՛: )
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10201293143194848
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել