Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը ոչ այլ ինչ է, քան հոլիվուդյան ամենասկանդալային թրիլերների սցենարներ գրող մի մարմին, այլապես ինչպե՞ս բացատրել մարզպետարանի տարածած տեղեկությունը։
Չեմ հավատում ու չեմ հավատա, որ գնդապետ Արտակ Բուդաղյանի նման մեծատառով սպան մեքենայից իջնի ու կրակ բաց անի՝ տեսնելով, որ էնտեղ կին կա կանգնած, սա առաջին հերթին։
Սյունիքի մարզպետի կնոջ գործողությունները հիշեցնում եմ ճապոնական կամ իսրայելական բանակում ծառայող կնոջ գործողություններ, եթե այդպես է, առաջարկում են այդ կնոջը վերցնել ՀՀ ԶՈՒ ծառայության։
Սյունիքի մարզպետարանի տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան՝ Սուրեն Խաչատրյանին սպիտակ, բարի ու անմեղ հրեշտակ սարքելու անհաջող ու անտրամաբանական փորձ, որը միանշանակ ձախողվեց։
Փոխարենը գրեն ճշմարտությունը, ասեն՝ ափսոսում ենք, որ նման բան է եղել, որ Ավետիք Բուդաղյանը մահացել է, իսկ Արտակը հիվանդանոցում է, իրենց լկտի ու քրեական մարզպետին են ամեն կերպ փորձում արդարացնել։
Հուսով եմ՝ Լիսկայի որդին, բանտում երկար տարիներ նստելուց հետո, դուրս կգա մի օր ու հոր հետ կվարվի նենց, ոնց որ ինքը հիմա տղու հետ։
Արտակ Բուդաղյանին բոլորն են ճանաչում, նա երբևէ ընդունակ չէ նման բանի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել