Ե՞րբ է վերջապես վերանայվելու այս հին ժամանակների «բարի ու անդարդ» ավանդույթը: Հետո էլ ասում ենք՝ կազմակերպված ազգ-բանակ դառնանք, մշտապես զգոն լինենք և այլն: Ոչ մի տեղ աշխարհում (երևի միայն ԵԱՏՄ-ում է մնացել դա) չկա նման բան՝ այսքան երկարատև տարեսկզբյան արձակուրդներ: Նորմալ երկրներում հունվարի 2-ի առավոտյան շուտ բացվում են բոլոր հիմնարկները, և մարդիկ սովորականի նման դուրս են գալիս աշխատանքի, այլ ոչ թե մեկ շաբաթ անընդմեջ տներում նստած, կներեք, բուդ ու բլինչիկ ծամում: Կարծեմ անցյալ տարի որոշ հույսեր կային, որ համատարած անկյալացման այս սխալ երևույթը վերջապես կվերանա: Դե ինչ, նորից հուսանք, որ սա վերջին անգամ էր այսպես լինում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: