Armsport.am-ը գրում է.

«Աթլետիկոն» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» հերթական առաջարկը, որը փորձել է ձեռք բերել պաշտպան Դիեգո Գոդինին:

32-ամյա խաղացողի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է կես տարուց, և անգլիական ակումբը պաշտպանի համար մոտ 5 մլն եվրո է առաջարկել, բայց մերժում է ստացել:

Այս մասին հայտնում է Tuttomercato-ն:

Այսպիսով, Գոդինն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ինտերում»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցին համաձայնեցրել է 2 տարվա պայմանագրի պայմանները միլանյան ակումբի հետ` տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով:

32-ամյա Գոդինն «Աթլետիկո» է տեղափոխվել 2010 թվականին «Վիլյառեալից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 8 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում նա Իսպանիայի առաջնության 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել