Armsport.am-ը գրում է.

«Լոռի» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ խզվել է պայմանագիրը մարզիչ Մամիկոն Ղարիբջանյանի հետ:

Ղարիբջանյանը ակումբում է աշխատել 2017 թվականի հուլիսի 25-ից՝ որպես գլխավոր մարզչի առաջին օգնական:

Մասնագետը զուգահեռ մարզել է նաև Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի 3-6 տարեկանների խմբերը:

«Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Մամիկոն Ղարիբջանյանին կատարած հսկայական աշխատանքի և ակումբի զարգացման գործում մեծ ներդրումի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել