Ադրբեջանը եթե մի բան կարողանում է անել, ապա դա հայերի դեմ ամեն անգամ լարվածություն տարածելն է։ Ու Ղազախստանի դեպքն էլ չէր կարող տարբերվել իրենց կողմից որդեգրած այսքան տարիների փորձից։
Ադրբեջանական կողմն ամեն գնով փորձում է ցանկացած առիթ օգտագործել և Հայաստանին ներկայացնել ագրեսիվ պահվածքով պետություն, ու դա մեծ ազդեցություն է ունենալու հետագայում ցանկացած բանակցության վրա։ Նույնիսկ ղազախներին օգտագործելով՝ ադրբեջանական կողմն իր համար արխիվ է հավաքում, ու թքած, թե իրենց մեղադրական հոդվածների գլխավոր հերոսը հիմնականում ադրբեջանցիները չեն, քանի որ կարծես արդեն տարածվել է հայտարարություն, որ հիմնական մեղավորն ադրբեջանցի է եղել, բայց դա հարևանների համար կարծես երկրորդական է․ հիմնական խնդիրը հայկական կողմին մարդասպան ու հանցագործ ներկայացնելն է։
Մեզ մնում է հուսալ և հավատալ, որ ղազախ ժողովրդի մեծ մասը չի գնա ադրբեջանական քարոզչության հետքերով ու հայ և ղազախ ժողովրդների հարաբերություններն ավելի լավ մակարդակի վրա կդրվեն։
Տարբեր երկրների միջև թշնամանք սերմանող պետությունը ոչ մեկին, ոչ մյուսին չի կարող բարեկամ լինել։