Տղաներ և աղջիկներ, իսկ դու տեղյակ եք, որ մենք՝ հայերս, միլիոնավոր հայրենակիցներ ունենք, ովքեր ապրում և աշխատում են Հայաստանի սահմաններից դուրս ու չեք հավատա, բայց շատ երկրների բնակիչներ էլ մեզանից են նեղվում։ Ու մի տեսակ անարդարա, երբ մենք այդ նույն գործողությունը կատարում են մեկ այլ պետության ներկայացուցչի հանդեպ։
Ես վստահ եմ , որ հնդիկների փոխարեն Հայաստանում այսքան շատ ամերիկացի, անգլիացի կամ գերմանացի գար, հաստատ հիմա ուրախ-զվարթ պարելու էիք, ձեզանից շատերը նույնիսկ հարսնացու և փեսացու էի փնտրելու նրանց մեջ, բայց դե հնդիկը երևի մի բան էլ մեզանից պակասա, ինչ կարիք կա իրանով ուրախանալ։ Ուրախանալ ոչ մեկիդ չեն ստիպում, բայց մարդկանց վտարելու կոչեր անելն էլ մեղմ ասած սիրուն չի։
Դե հիմա պատկերացրեք, որ աշխարհի տարբեր երկրներում սկսեն հայերին վտարելու համար ստորագրահավաք կազմակերպել։ Համոզված եմ բոլորդ էլ օտարության մեջ աշխատող ու ապրող բարեկամ ունեք։