Լուսնի հակառակ կողմում վայրէջքը կարող է արագացնել Չինաստանի կողմից այլ գալակտիկաների հետազոտությունը, գրում է Bloomberg-ը:

Հունվարի 3-ին չինական Chang’e-4 սարքն առաջինը վայրէջք կատարեց Լուսնի հակառակ կողմում:

Գործակալությունը նշում է, որ «այս հերոսական արաքը հսկայական թռիչք է տիեզերական մրցավազքում երկրորդային դերակատարում ունեցող երկրի համար»: Bloomberg-ը գրում է, որ տիեզերական փորձագետները գնահատել են չինացիների տեխնիկական հմտությունները՝ լուսնի վրա տիեզերական սարքի վայրէջքի հարցում:

Փորձագետները գտնում են, որ դրանից հետո Չինաստանը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ տիեզերական հետազոտություններում, չնայած այն հանգամանքին, որ Լուսնի վրա օգտակար հանածոների ձեռքբերման կարճաժամկետ հնարավորությունները կարող են «նվազագույնը լինել»:

«Չինաստանը հաշվարկները կատարում է առաջիկա տասնամյակների համար, իսկ Միացյալ Նահանգները՝ նախագահական ընտրությունների մասշտաբով»,- նշել է Քլայվ Նիլը Նոթրդամի համալսարանից:

Նա նաև նշել է, որ այժմ Չինաստանը կարող է իր ուժերը փորձել ավելի բարդ առաքելություններում: Ինչպես նաև այլ փորձագետներ նշել են, որ չինացիների կողմից լուսնի հակառակ կողմում սարքի տեկայաումից հետո, Երկրի մակերևույթի էլեկտրամագնիսական ալիքները նրանց չեն կարող խանգարել հեռավոր տիեզերական տարածության ուսումնասիրության հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել