Armsport.am-ը գրում է.

«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ինչպես հայտնում է Bild-ը, 22-ամյա հարձակվողին իր թիմում է ցանկանում տեսնել Դորտմունդի «Բորուսիան»: Գերմանական թիմը Վերների հետ կպայքարի «Բավարիայի» հետ, որը ֆավորիտ է համարվում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վերները, որի պայմանագիրը նախատեսված է մինչւ 2020 թվականը, չի ցանկանում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:

«ՌԲ Լայպցիգը» մտադիր է վաճառել հարձակվողին, եթե նա չերկարաձգի պայմանագիրը և նրա վաճառքից մոտ 60-70 մլն եվրո ստանալ: Վերների ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», «Միլանն» ու «Յուվենտուսը»:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Վերները 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել