Հատուկ ադրբեջանասերների համար

Ղազախստանում սկիզբ է առել բողոքի ալիք ընդդեմ հայերի, հնչում են կոչեր հայերին Ղազախստանից վտարելու համար: Պատճառը մի քանի օր առաջվա դանակահարությունն է, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ ու կան վիրավորներ: Ըստ տարածված լուրերի՝ դանակահարողները հայկական ազգանուններով մարդիկ են, բայց...

Բայց պարզվում է, որ դանակահարողներն ադրբեջանցիներ են, սակայն ինչ-որ կախարդական փայտիկով այդ ազգանունները մի քանի ժամ հետո դարձել են հայկական ազգանուններ, և հայտնվել են մարդիկ, ովքեր սկսել են հայերի դեմ բողոքի ակցիաներ իրականացնել: 

Հայերը Ղազախստանում բավականին հարգված են, մի շարք ոլորտներում իրենք անգերազանցելի են, ունեն կշիռ կառավարությունում և այլն:

Կարծում եմ, որ արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանը հսկայածավալ միջոցներ է ներդրել, որպեսզի հայերին հեղինակազրկի միջազգային ասպարեզում: Մեզ դժվար տարի է սպասվում այս «ճակատամարտում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել