Հազար անգամ կներեք ինձ, բայց ես մի շատ պարզ բան չեմ կարողանում հասկանալ. ինչպե՞ս կարելի է Նաիրի Հունանյանից ավելի դաժան ահաբեկչական կառույցի սադիստ անդամի մահը սենց սգալ: Լուրջ, մենք էս ինչ խայտառակ կարճ հիշողություն ունեցող կամ, ավելի ճիշտ, զզվելի պատեհապաշտ ժողովուրդ ենք: 

Արմենակ Մնջոյանը սադիստ մարդասպան էր, «Դրո» ահաբեկչական կառույցի պարագլուխներից մեկը: Մնջոն նենց դաժան սպանությունների հեղինակ ա, որ շատերդ լսեք դրա արածների կեսը, կարող ա հոգեխանգարմունքի հասնեք։ Ու էսօր դրել, մի սուգ ու լաց եք դրել, որ ի՞նչ անեք: Մեկդ մի ալարեք, էդ ժամանակվա մամուլը կարդացեք, իմացեք՝ ում մահն եք սգում: 

Վաղը-մյուս օրը Նաիրիի մահն էլ սենց կսգաք...

ՀԳ. Կառավարության հազվագյուտ ճիշտ քայլերից մեկը մնջոյին ու մնջոանմաններին ազատություն չշնորհելն ա, ու հուսով եմ՝ գոնե էս հարցում տենց էլ կշարունակեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել