Վրաստանում H1N1 վիրուսից երեկվա դրությամբ ութ մարդ է մահացել։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը՝ հղում անելով երկրի Հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեին:

Նրա խոսքով՝ նշված բոլոր դեպքերում H1N1 գրիպը ուղեկցվել է այլ  հիվանդություններով, իսկ բժշկական հաստատություն դիմելը ուշացած է եղել:

«Ութից մեկը հղի կին է եղել, մեկը՝ ծանր թոքաբորբով երիտասարդ տղամարդ, իսկ մնացածի մոտ խրոնիկ հիվանդություններ են եղել»,- ասել է նա։

Նրա խոսքերով, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում գրիպի վիրուսի տարածման կտրուկ աճ չի սպասվում, քանի որ մանկապարտեզներում և դպրոցներում կրթական գործընթացը դեռ չի վերսկսվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել