Հարյուրավոր տարիներ շարունակ մարդիկ կենդանիներին շահագործում են անձնական զվարճանքի համար, սակայն ժամանակակից աշխարհում սկսել են ավելի հաճախ մտածել կենդանիների կյանքի և իրավունքների մասին: Կրկեսներում կենդանիներ օգտագործելու մասին հարցը շատ երկրներում բավականին սուր է դրված:

Կենդանիների պաշտպանները վաղուց պահանջում են դադարել «մեր փոքրիկ եղբայրներին» կրկեսում օգտագործելը: Նրանք հղում են կատարում այն բանի վրա, որ կրկեսներում կենդանիներին պահում են սարսափելի պայմաններում: Նրանց շատ վատ են կերակրում, պարբերաբար ծեծում են և պատժում: Այն կենդանիները, որոնք մասնակցում են շրջիկ կրկեսների, ինչքան էլ որ զարմանալի է, սթրես են ապրում անդադար տեղափոխումներից:

Ներկայումս աշխարհի շատ երկրներ հրաժարվում են կրկեսում կենդանիների «օգնությանը դիմելուց»: Շուտով այդ պետությունների շարքին կդասվի նաև Ուկրաինան  Դեկտեմբերի վերջին նախարարների կաբինետն իր աջակցությունն է հայտնել այս արգելքի մասին բնապահպանության նախարարության առաջարկին: Այժմ որոշիչ խոսքը խորհրդարանինն է, որը պետք է կողմ քվեարկի այս օրինագծին: Ի դեպ, ուկրաինական որոշ քաղաքներում արդեն իսկ գործում է նման արգելք: Երկու տարի առաջ այսպիսի առաջին քաղաքը դարձավ Դնեպրը:

Իհարկե, սա իրականացնելը մեկ օրում անհնար է, հենց այդ պատճառով այս գործընթացը կշարունակվի առաջիկա հինգ տարիներին: Այս ժամանակահատվածը կբավարարի կենդանիների՝ կրկեսից դուրս բերման մեխանիզմներ մշակելու և որոշելու համար, թե որտեղ են նրանք ապրելու հետագայում:

Բնապահպանության նախարարությունում հասկանում են, որ միգուցե լուրջ դիմադրության հանդիպեն որոշ մարդկանց կողմից, որոնք սիրում են կրկեսում կենդանիների տեսնել, և նրանց, որոնց համար կրկեսում կենդանիների առկայությունը եկամտի գլխավոր աղբյուր է հանդիսանում, սակայն կենդանիների կյանքն ու առողջությունը շատ ավելի կարևոր են, քան վառ շոուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել