Գազի գինը

Այսօր պարոն Փաշինյանը լայֆով ասաց, որ սահմանին գազի գինը թանկանալու է, սակայն բնակչության համար ներքին կարգավորումների շնորհիվ առնվազն մոտ տեսանելի ապագայում թանկացում չի լինի։ 

Կարծում եմ՝ ժողովուրդը պարոն Փաշինյանից(Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան) կցանկանար ստանալ նաև հետևյալ հարցերի պատասխանները.
1) Ինչքա՞ն է արժենալու գազը ՀՀ սահմանին: 
2) Ի՞նչ ժամանակահատվածի մասին է խոսքը, երբ ասվում է՝ գազի գինը սպառողների համար չի թանկանա առնվազն մոտ ապագայում: Ո՞րն է այդ մոտ, տեսանելի ապագան: Մինչև գարո՞ւն, մինչև ամա՞ռ:
3) Երբ ասվում է, որ գազի գինը սպառողների համար չի թանկանա ներքին կարգավորումների շնորհիվ, արդյո՞ք դա վերաբերում է բյուջեից գնի սուբսիդավորմանը: Որո՞նք են այդ մեխանիզմները:
4) Ինչպե՞ս է մինչև 2018թ.-ի դեկտեմբերի 31-ը տեղի ունեցել վերջնական սպառողի համար գազի գնի գոյացումը, ինչպե՞ս է սահմանի 150 դոլարը դարձել վերջնական սպառողի համար միջինում 260-270 դոլար, և ինչպե՞ս է լինելու հունվարի 1-ից հետո: Վերջիվերջո, ժողովրդի համար այդ հաշվարկները դառնալո՞ւ են թափանցիկ և հրապարակային: 
5) Ի՞նչ հիմնավորմամբ է թանկանալու գազի գինը ՀՀ սահմանին: Արդյո՞ք այն թանկանալու է ԵԱՏՄ-ի այլ երկրների, օրինակ՝ Բելառուսի համար:
6) Ե՞րբ է կնքվելու ՀՀ կառավարության կողմից Ռուսաստանի և «Գազպրոմի» հետ գազի նոր պայմանագիրը: Ե՞րբ հանրությունը կարող է ծանոթանալ դրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել