Armsport.am-ը գրում է․
Ռեփեր Տիմատին իր նոր երգում հիշատակել է UFC-ի ռուս չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ կոնֆլիկտը՝ նշելով, որ բոլոր խնդիրները հարթվել են.
«Սալամ, Դագեստան, ոչ մի խնդիր չկա Խաբիբի հետ»,- ասվում է Տիմատիի նոր երգում:
Հիշեցնենք՝ Եգոր Կրիդի համերգի չեղարկումից հետո Նուրմագոմեդովը սոցիալական ցանցի իր էջում նշել էր, որ դա մեծ կորուստ չէ:
Ի պաշտպանություն Կրիդի՝ հանդես էր եկել Տիմատին: Իր հերթին Նուրմագոմեդովն Instagram-ի իր էջում անհարիր գրառում էր կատարել երգիչների հասցեին:
Ավելի ուշ Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարեց, որ Նուրմագոմեդովն ու Տիմատին հաշտվել են:
Տիմատիի նոր երգից հատվածը կարող եք լսել ռեփերի Instagram-ի էջում:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2018/12/31/Timati/942057
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել