Սերժի ժամանակ գազի գինը բարձրանում էր, ասում էին․ ա․ թալնում են, դրանից ա; բ․ Սերժը էնքան չկա, որ ռուսներին ասի։

Նիկոլի ժամանակ գազի գինը բարձրանալու է, թալնելու թեման եսիմ խի չեն հիշում։ Նիկոլն էլ, ի տարբերություն Սերժի, պարզվում է, էնքան կա, որ գազի գինը բարձրացնում է։

Այլ ապուշ թեզեր․

• Գազի գինը բարձրանում է, որովհետև Քոչարյանին բռնել ենք։ Այսինքն Նիկոլի անձնական վրեժխնդրության գինն է, հա՞։ Ու ենթադրվում է, որ ես պիտի դրանից ուրախանա՞մ։

• Գազի գինը մեր ինքնիշխանության գինն է (դե ուրեմն զենքն էլ 2 անգամ ավելի թանկ առեք, բենզինն էլ, վաբշե հպարտ ու ինքնիշխան կլինենք)։

Տարրական տրամաբանություն, սթափ դատողություն, այդ ամեն ինչը վե՞րջ, էլ չե՞նք ունենալու մեր երկրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել