Որքան էլ փորձ է արվում Փաշինյան-Պուտին հանդիպումը ներկայացնել թեթև մթնոլորտում անցած հանդիպման, ես մնում եմ այն մտքին, որ եղել է բավականին ծանր հանդիպում: Հայկական մեդիադաշտը բավարարվել է Փաշինյանի լայվով, ասել է, թե՝ Փաշինյանի մեկնաբանությամբ, մինչդեռ ռուսական մեդիադաշտը հեղեղված է հանդիպման մասին բազմաբովանդակ լուրերով, իսկ փորձագիտական դաշտն էլ իր հերթին՝ բազմաթիվ վերլուծականներով:

Միայն ի՞նձ է թվում, որ մեր մեդիադաշտը միտումնավոր մանրամասն անդրադարձ չի կատարում այս այցին: Մեր լրահոսը լցնում են երրորդական լուրերով, մինչդեռ օդում է մնացել գազի գնի հարցը, և պարզ չէ, թե մենք մի քանի օրից ինչ գնով ենք գազ սպառելու, ինչպես նաև պարզ չէ, թե Արցախի հարցում Ռուսաստանն ինչպիսի դիրքորոշում ունի, արդյո՞ք նույնն է մնում դիրքորոշումը, թե՞ փոփոխություններ կան, և վերջապես, եթե ամեն ինչից թեթև-թեթև է խոսացվել, ապա ինչո՞ւ հենց այս շրջանում կատարվեց այդ այցը, երբ Փաշինյանը դեռևս վարչապետի պաշտոնակատար է, իսկ վարչապետ հավանաբար հունվարի 14-ին կընտրվի: Այնուամենայնիվ, հակված եմ այն մտքին, որ Փաշինյանին հաջողվել է Պուտինին բանակցային կարգավիճակի բերել որոշ հարցերում, որոնք ուղիղ կապ ունեն ՀՀ ազգաբնակչության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել