Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի հետ զրույցում անցնող 2018-ն ամփոփել է դերասանուհի Շողեր Թովմասյանը ու խոսել է գալիք տարվա իր սպասումներից:
«2018-ը բավականին հաջող տարի էր իմ եւ ընտանիքիս համար: Այս տարվա ընթացքում հասցրեցի երկու մեծ պրոյեկտների մասնակցել, խոսքը «Ֆուլ հաուս»-ի եւ «Դեբետի գաղտնիքը» նախագծերի մասին է: Բացի աշխատանքային եւ անձնական հաջողություններից, ինձ համար 2018-ը նշանավորվեց հենց նրանով, որ մարդկային կորուստներ չունեցա, միայն դրանից եմ ես վախենում»,- նշեց նա ու շարունակեց.
«Փառք Աստծո, ոչ ֆիզիկապես, բայց այս տարի կորցրեցի մի լավ ընկերոջ, նրան ջնջեցի իմ կյանքից, բացթողումս նա էր: Չգիտեմ՝ լավ է, թե վատ, բայց տարին նոր ընկերներ ինձ չի տվել, հներին է ամրապնդել»:
2018-ը Շողերին շատ բաներ է սովորեցրել.
«Գիտակցեցի, սովորեցի, որ պետք չէ լիովին նվիրվել մարդկանց, որովհետեւ այս դարաշրջանում ամբողջությամբ կորել է մարդկային խիղճը, մարդիկ դարձել են սառնասիրտ, նրանք էմոցիաները դրել եմ մի կողմի վրա եւ թույլ են տալիս, որ իրենց շահը իշխի: Այնպես որ, անցնող տարին ինձ սովորեցրեց, որ նվիրվել պետք չէ»,- ընդգծեց Շողերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://life.panorama.am/hy/news/2018/12/29/shoger/812550?fbclid=IwAR2ZRvR80bQW9qM6uRybDU-rfuzOFA-osV-r_iL9ywXttfkldVCzxpR38UU
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել